Մասնակիցները ծանոթացել են կիբերանվտանգության հիմունքների, կիբերհարձակումների տեսակների, դրդապատճառների, հնարավոր սցենարների հետ և բալելավել այդ ոլորտում իրենց գիտելիքները:
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի միջոցով։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 3-ին «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» խորագրով համագործակցության հուշագիր է ստորագրել: Ծրագրի կոմպոնենտներից մեկն էլ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավումն է: