ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկումների շարք են իրականացրել՝ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների հարցաշարը փոփոխելու և բարելավելու նպատակով։
Դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սահմանված իրավական ակտերի ուuուցումն է և ստուգարքի միջոցով նրանց որակավորում շնորհելը:
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները։ Դասընթացներն անցկացվում են ՀՀ ողջ տարածքում։
Այս տարվա դասընթացներն արդեն կիրականացվի փոփոխված տարբերակով, որը նախապես կտեղադրվի ԿԸՀ կայքում՝ Elections.am: