Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
Դեսպան Իմանբաևը ՀՀ ԿԸՀ-ին փոխանցել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը․ հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում նշանակված է հանրաքվե։
Երկուստեք անդրադարձել են երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցության կարևորությանը։