Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների արտահերթ ընտրությունների՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակների տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ներբեռնման գործընթացը մեկնարկելու է 2025 թվականի մարտի 23՝ ժամը 12:00-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Գ.Քոչար 21 Ա):

Թվով 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրման գործընթացը կիրականացվի 2025 թվականի մարտի 27-ից ժամը 12:00-ից մինչև մարտի 28-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի հասցեները և հեռախոսահամարները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ https://www.elections.am/TEC:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրողների էլեկտրոնային ցուցակների տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման աշխատանքներին կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական լիազոր ներկայացուցիչ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորում­ներում հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական լիազոր ներկայացուցիչ կամ վստահված անձ: