Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։ 31/18 ընտրատեղամասի հասցեն, Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փոխվել է, տեղամասը կլինի Գործարանային փողոց 8/6 հասցեում։

Ընտրողներն այլևս տեղամասային կենտրոնի վերաբերյալ թղթային ծանուցում չեն ստանալու։ Այդ տեղեկատվությունը հասանելի է ՆԳՆ գործարկած elections.mia.gov.am կայքում կամ ԿԸՀ կայքի elections.am ՏԻՄ 30․03․2025 ընտրողների ցուցակներ և ՏԻՄ 30․03․2025 ընտրողների ռեգիստր բաժիններում։