Մայիսի 7-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ըստ փաստաթղթի` ՀՏՀԳ-ն պատրաստակամություն է հայտնել ԿԸՀ-ին ցուցաբերել մասնագիտական աջակցություն թվային գործիքակազմերի բարելավման ընթացքում։ ՀՏՀԳ-ում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կհամագործակցի ԿԸՀ-ի հետ՝ կառույցի կիբեռանվտանգության բարձրացման և անհրաժեշտ ստանդարտներին համապատասխանեցնելու աշխատանքներն իրականացնելիս։