ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 25-ի հերթական նիստում համալրել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը և փոփոխություն կատարել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու և անդամներ նշանակելու մասին» ԿԸՀ ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։

Թափուր տեղի համար դիմել է 11 անձ։ Հանձնաժողովը նախապատվության քվեակարգով Անի Ռազմիկի Ներսիսյանին նշանակել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ: