Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինությունում (EEAS Eastern Europe and Central Asia Directorate) Հայաստանի Հանրապետության հարցերով պատասխանատու Մարտի Լուցարի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։

EEAS-ի ներկայացուցիչները 2026 թվականի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ հետաքրքրվել են հնարավոր արտաքին ազդեցությունների և առհասարակ կիբերանվտանգային ռիսկերի մասին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանն ու վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության խորհրդական Աշոտ Դանիելյանը։