ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 28-ին հյուրընկալվել է խորհրդարանի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրին և հանդես եկել բանախոսությամբ։

Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգի առանձնահատկությունները, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին։ Հարցերը վերաբերել են ինչպես ընտրական ոլորտին վերաբերելի օրենսդրությանը, այնպես էլ առհասարակ ԿԸՀ գործունեությանը։

«Ամառային դպրոց» 4-րդ ծրագրում ընդգրկված են ավագ դպրոցների աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։