ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հյուրերին ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Պատվիրակությունը ՀՀ-ում է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի (Ռիկսդագի) և ՀՀ ԱԺ-ի միջև «Ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագրի» շրջանակում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել սահմանադրական մարմնի առանձնահատկությունները, օրենսդրական կարգավորումները և ԿԸՀ թվային գործիքակազմը, որ կիրառվում է ընտրություններում։
ԿԸՀ նախագահը պատասխանել է պատվիրակության անդամների՝ ընտրական օրենսդրությանը և ընտրական գործընթացներին վերաբերելի հարցերին։