Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին հյուրընկալել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողների։

Ուսանողներին ողջունել են ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ անդամները։ ԿԸՀ հյուրերին ներկայացվել է ՀՀ ընտրական համակարգը, ԿԸՀ աշխատանքի առանձնահատկությունները, ընտրությունների ժամանակ կիրառվող տեղեկատվական համակարգերը։

Ուսանողներին հնարավորություն է տրվել նաև հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը։