ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 23-ին մասնակցել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ժողովրդավարության հայկական ֆորումին»։ Արդեն չորրորդ տարին ընթացող ֆորումին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներ։

 «Կուսակցությունների ֆինանսավորումն ու հիբրիդային վտանգներն ընտրությունների նախաշեմին» թեմայով պանելային քննարկմանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ելույթով է հանդես եկել, ապա պատասխանել հարցերին։