ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության (նստավայրը՝ Վրաստանի Հանրապետություն) փոխդեսպան Ռեբեկա Լին և դեսպանության ծրագրերի ղեկավար Խաթունա Խութսիշիվիլին հոկտեմբերի 1-ին հյուրընկալվել են ԿԸՀ-ում։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։ 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, փոխդեսպանը հետաքրքրվել է ՀՀ ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածությունից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից։