Այսօր՝ 12:00-ին Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, առաջին նիստում հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին, և ստորագրել ծանոթացման տեքստը:

Հանձնաժողովների անդամները իրենց լիազորությունների  ստանձնումից մինչև լիազորությունների իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։