2026 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 7 միլիարդ 513 միլիոն 72 հազար դրամ:
ԱԺ պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ /ապարատի պահպանում/ միջոցառումների իրականացման համար առաջարկվում է հատկացնել 485 միլիոն 127 հազար դրամ:
Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպման համար նախագծով հատկացումը կազմում է 58 միլիոն 851 հազար դրամ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար հատկացումը կազմում է 2 միլիարդ 517 միլիոն 405 հազար դրամ:
Ազգային ժողովի հերթական ընտրությունների կազմակերպման համար ֆինանսական հատկացումը՝ 4 միլիարդ 451 միլիոն 688 հազար դրամ:
