Նոյեմբերի 21-ին Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչ Իան ՄակԳինիթին նոյեմբերի 21-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ NED-ն անկախ հիմնադրամ է, որը նպաստում է ողջ աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը և ամրապնդմանը։
Քննարկմանն անդրադարձ է եղել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շահագրգիռ շրջանակների՝ ԶԼՄ-ներ, դիտորդական կազմակերպությունների, վստահված անձանց համար դասընթացների իրականացման կարևորությանը։ NED ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև առաջիկա ընտրություններին ԿԸՀ նախապատրաստական աշխատանքներից։
