«Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 25-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ուսանողները նախ շրջայց են իրականացրել ԿԸՀ վարչական շենքում, ԿԸՀ Ծրագրամեթոդական բաժնի ղեկավար Ռուզաննա Առաքելյանը ներկայացրել է ԿԸՀ աշխատակազմի առանձնահատկությունները։ Այնուհետև ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների օրինակով ներկայացրել է ԿԸՀ թվային գործիքակազմերը։
Ուսանողներին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Ապագա իրավաբաններին ներկայացվել է ընտրական եռաստիճան համակարգի կառուցվածքը, հիմնական գործառույթները, այնուհետև վերջիններիս հնարավորություն է տրվել հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը։
