«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանության հասարակական կազմակերպության հրավերով, ԿԸՀ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: 

Միջոցառման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցեր։ Քննարկմանը ներկայացվել է «Արեգակ» կրթական զարգացնող հավելվածը, ինչպես նաև ցուցադրվել են հաշմանդամություն ունեցող անձանց լուսանկարչական աշխատանքները:

Մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվել հարցեր ուղղելու հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող փորձագետներին: 

Միջոցառումն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի հետ համագործակցությամբ: