Դեկտեմբերի 3-ից 10-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է Ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովների անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ընդգրկված են եղել Երևանի 1-ից 10-ը ԸԸՀ-ները և Վաղարշապատ համայնքն ընդգրկող թիվ 14 ԸԸՀ-ն։ Ատեստացիայի մասին ծանուցվել է 77 անձ, մասնակցել է 66-ը, անհարգելի՝ առանց դիմումի, բացակայել է 3 անձ։ Մասնակիցներից անցողիկ շեմը չի հաղթարահել չորս անդամ, ևս երկուսը լիազորությունների վաղաժամ դադարեցման դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ատեստավորման երկրորդ փուլի բացականերին, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած անձանց հնարավորություն է տրվելու 2026 թվականի հունվարի 12-ին կրկին ատեստավորման մասնակցել։