Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ամփոփվել են 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։

Արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքի մասնագիտական դասընթացներ բաժնից՝ որոնման հնարավորությամբ կամ ներբեռնելով արդյունքների ֆայլը։

Արդյունքները կարող են բողոքարկվել 7-օրյա ժամկետում, 2026 թվականի հունվարի 5-ից 12-ը ներառյալ՝ դիմելով ԿԸՀ։

Հիշեցնում ենք, որ բողոքարկումը հնարավորություն է տալիս մասնակցին ծանոթանալ իր գրավորին՝ ԿԸՀ վարչական շենքում, սա նոր քննության հնարավորություն չէ։

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2026 թվականի առաջին եռամսյակում ԿԸՀ-ն իրականացնելու է ընտրությունների անցկացման մասնագիտական հերթական դասընթացները, որի մասին հայտարարությունը կտեղադրվի հունվարին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 54-35-06 հեռախոսահամարով։