Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԱԺ ընտրություններին ընդառաջ, մեկնարկել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացների շարքը: Մեկնարկը տրվել է Երևանն ընդգրկող մեկից տասը ԸԸՀ-ների անդամների դասընթացներով:
Յուրաքանչյուր ԸԸՀ եռօրյա վերապատրաստման դասընթացի է մասնակցում: Հանրապետության բոլոր համայնքներն ընդգրկող թվով 38 ԸԸՀ-ները վերապատրաստվելու են:
Ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ:
