Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքականություն և պետական կառավարում» ծրագրի ուսանողները հունվարի 29-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Նրանց ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և կարևորել երիտասարդների ներգրավումը ընտրական համակարգում։ Մասնակիցներից Մանե Ղազարյանը փորձնակ է եղել ԿԸՀ արտաքին կապերի վարչությունում և քննարկման է ներկայացրել երիտասարդների շրջանում իրականացրած իր հետազոտական աշխատանքը՝ ընտրություններին երիտասարդների մասնակցության վերաբերյալ։ Ուսանողները ԿԸՀ անդամներին ու ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցիչներին են հղել նաև ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։
