ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Տարածքային կառավարման և ենթառուցվածքների նախարարության և IFES Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում, 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ իրականացնում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար դասընթացներ։

Դասընթացների թեմաներն են՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն ընտրական գործընթացների և առկա մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև վարչական ռեսուրսի օգտագործման բացառումն ընտրական գործընթացներում։

Դասընթացներին մասնակցում են ներկայացուցիչներ համայնքներից և մարզպետների աշխատակազմից։

Դասընթացներն իրականացվում են Հանրապետության բոլոր մարզերում։Դասընթացներին զուգահեռ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շրջայց է իրականացնում մարզերում տեղակայված թվով 28 ԸԸՀ-ներում։