Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի նիստում անդրադարձել է ԿԸՀ հասցեագրված մի շարք դիմումներով արծարծված՝ ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործական գործունեության սահմանափակումների վերաբերյալ հարցին, որը կարգավորվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6․1-րդ մասերով, որոնց համաձայն՝

«6․Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի իրավադրույթների վերլուծությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնց՝

1) ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է՝ ղեկավարվում են  կուսակցության կողմից,

2) հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո գնահատականի կարող է արժանանալ կազմակերպությունների այն գործունեությունը, որն իրականացվել է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ողջ ժամանակահատվածում, միայն այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ ասոցացվող ճանաչված անվանմամբ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, կամ որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու:

Պաշտոնական պարզաբանմամբ նշվել է նաև, որ Վարչական իրավախախտուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման, իրավակիրառ գնահատումը կարող է  տրվել համապատասխան մարմինների կողմից իրականացվող վարչարարության արդյունքում և դրանք հանդիսանալու են այդ մարմինների գնահատողականության արդյունք, պայմանավորված կոնկրետ փաստական հանգամանքներով: