Միջազգային հանրապետական ինստիտուտի` (IRI) այս տարվա փետրվարին իրականացված հետազոտության արդյունքները մարտի 12-ին ներկայացվեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցումն իրականացվել է 1506 քաղաքացու շրջանում։

Հետազոտության մեջ առանձին ներառված է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ հարցերը, որոնք առնչվում են ինչպես մասնակցությանը, այնպես էլ քաղաքացիների քաղաքական կողմնորոշմանը։