Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Նաիրա Մելիքսեթյանը մարտի 12-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մաքսիմ Լոնգանգեն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ խոսել են ԿԸՀ-ի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի նախորդիվ եղած արդյունավետ գործակցության մասին։ ԿԸՀ-ն և ԵԽ երևանյան գրասենյակը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ, աշխատաժողով էին իրականացրել ԶԼՄ ներկայացուցիչների համար։
2026 թվականի հունիսի 7-ին ընդառաջ, քննարկվել է առնվազն 2 աշխատաժողով իրականացնել ԶԼՄ-ների համար, որտեղ ներգրավված կլինեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան փորձագետներ։
