Folke Bernadotte ակադեմիայի (FBA) «Ժողովրդավարություն և կառավարում» վարչության ղեկավար Մարկուս Դերբլումի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

 (FBA-ն) Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը կից կառավարական գործակալություն է, որը զբաղվում է խաղաղության, անվտանգության և զարգացման հարցերով։ FBA-ն սերտորեն համագործակցում է դեսպանության և Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) հետ՝ աջակցելու ժողովրդավարության և պետական կառավարման նախաձեռնություններին՝ Շվեդիայի Միջազգային զարգացման աջակցության ջանքերի շրջանակներում:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ ԿԸՀ-ին աջակցելու հարցում։ ԿԸՀ-ն և FBA-ը մի շարք համատեղ ծրագրեր են իրականացրել։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև օրենսդրության հիմնական պահանջները։