Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար, համատեղ իրականացրել են կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմնակալության, անհավասար լուսաբանման խնդիրներին, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվել է ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։
Միջազգային փորձը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռաստո Կուզելը, ՀՀ օրենսդրությունը՝ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ԿԸՀ Վերահսկիչ և վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը, Հեռուստատեսությհան և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։
Ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԸՀ նախագահը, կարևորելով ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների լավարկումը և ընտրական օրենսդրությանը հնարավորինս լավ տիրապետելը։
Աշխատաժողովին ներկա են եղել նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Աշխատաժողովին մասնակցել է 15 ԶԼՄ-ի 21 ներկայացուցիչ։ ԵԽ Երևանյան գրասենյակի հետ ձեռնք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվելու է ևս մեկ աշխատաժողով՝ կրկին հավատարմագրված ԶԼՄ-ների համար։
Հավատարմագրման մանրամասները՝ ստորև։
