Տիկտոկ սոցիալական հարթակի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հանրային քաղաքականության և կորպորատիվ գործերի տնօրեն Սերգեյ Սոկոլովի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 8-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Պատվիրակները ներկայացրել են սոցիալական հարթակի գործիքակազմը և քննարկել հնարավոր համագործակցությունը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերի նախաձեռնողականությունը և ընդունել համագործակցելու առաջարկը։