ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 10-ին ներկայացրել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը։

Այս ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովները կազմակերպել և իրականացրել են թվով 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ, երեքը՝ համամասնական, չորրորդը՝ մեծամասնական ընտրակարգով։

Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 10-ին հաստատել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը և պատասխանել պատգամավորների հարցերին։

Վահագն Հովակիմյանը կարևորել է ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների՝ ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ-ների, դիտորդների, վստահված անձանց ուսուցումը։