ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և «Արտեմիս» նախագծի շրջանակներում աջակցություն ցուցաբերած միջազգային գործընկեր կառույցների հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել ապրիլի 27-ին: Բացման խոսքով հանդես են եկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նատյա Նացվլիշվիլին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԿԸՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներին թե՛ ԱԺ ընտրություններին նախապատրաստական աշխատանքների, թե՛ իրազեկման և հանրային վստահության բարձրացմանն ուղղվող ծրագրերի տեսանկյունից: