Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար  ապրիլի 25-26-ին համատեղ իրականացրել են կարողությունների զարգացման երկրորդ աշխատաժողովը։

Աշխատաժողովն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմնակալության, անհավասար լուսաբանման խնդիրներին, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվել է ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։

Ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԸՀ նախագահը, կարևորելով ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների լավարկումը և ընտրական օրենսդրությանը հնարավորինս լավ տիրապետելը։

Միջազգային փորձը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Միրելլա Մարչեզեն, ՀՀ օրենսդրությունը՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: