Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ամփոփվել են 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքի մասնագիտական դասընթացներ բաժնի՝ «Որոնում 2026 թվականի հունվարի 1-ից հետո կազմակերպվող դասընթացների արդյունքներով» հատվածում՝ մասնակցի անուն ազգանունը մուտքագրելու եղանակով։ Որակավորման վկայականի տվյալները հասանելի կլինեն մայիսի 1-ից։
Ստուգարքի արդյունքները կարող են բողոքարկվել 7-օրյա ժամկետում՝ 2026 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ը ներառյալ՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հիշեցնում ենք, որ բողոքարկումը հնարավորություն է տալիս մասնակցին ծանոթանալ իր հարցաթերթիկին՝ ԿԸՀ վարչական շենքում, բողոքարկումը չի ենթադրում նոր ստուգարքի հանձնում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010563100 հեռախոսահամարով։
