Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ է հավատարմագրել։ ԿԸՀ-ն բավարարել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաև «Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
