Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։

Այսպիսով, հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների հերթականությունը ներկայացվում է ըստ իրենց լիազոր ներկայացուցիչների կատարած վիճակահանության։

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-9

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-10

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-11

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12

«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-13

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-14

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-15

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-16

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 17

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-18

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-19

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12

 «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Յուրիկի Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը եւ թեկնածուի գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու մասին։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 1-ին հերթական համարում ընդգրկված  քաղաքացի Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի ներկայացված փաստաթղթերում բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը:

ԿԸՀ-ն մերժել է նաև ներքոնշյալ թեկնածուների գրանցումը՝

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի թեկնածությունը:

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արա Մաքսիմի Ասլիկյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 39-րդ հերթական համարում ընդգրկված  քաղաքացի Իրինա Վլադիմիրի Ավետիսյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հերթական համարում ընդգրկված  քաղաքացի Վիկտոր Միշայի Գասպարյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված  քաղաքացի Գայանե Արշակի Կիրակոսյանի թեկնածությունը:

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» Կուսակցության ընտրական ցուցակի 60-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գրետա Կարլենի Անդրեասյանի թեկնածությունը:

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Էդուարդ Ստեփանի Մարգարյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 40-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Ալեքոյի Մելիքյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 43-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջեմմա Սրապիոնի Ներսեսյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 44-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արսեն Վանիկի Կուչուրյանը:

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակի 71-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վլադիմիր Գեորգիի Անտոնյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 78-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Խաչիկ Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը։

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 81-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Հայկ Հակոբի Կարապետյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 84-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Սերգեյ Վասիլիի Ամիրյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 16-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանի թեկնածությունը:

 «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ռուզաննա Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը:

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 62-րդ հերթական համարում ընդգրկված  քաղաքացի  Սարգիս Հայկազունի Սարգսյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 70-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Սուսաննա Միշիկի Երեմյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Արայիկ Վարդանի Պետրոսյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 51-րդ հերթական համարում ընդգրկված  քաղաքացի Մարինե Վիլյամսի Այրումյանի թեկնածությունը։

Վերոնշյալ բոլոր թեկնածուների մոտ բացակայել են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով պահանջվող փաստաթղթերը, և վերջիններս ԿԸՀ-ի կողմից տրված 48 ժամվա ընթացքում չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։

 

 

 

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելու են մինչ մայիսի 6-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են մինչ մայիսի 6-ը։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի ութից հունիսի 5-ը ժամը 24։00-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր համացանցային կայքում հրապարակել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը, եթե ներկայացվել են։ Հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից։ Նշված ցանկում նախընտրական ծրագիրը նշված չէ, և այն չներկայացնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են մայիսի 7-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչ մայիսի 13-ը։