Այսօր՝ մայիսի 16-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից հետո 3-րդ օրը, տեղամասային կենտրոններում հրավիրվել են թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:

ԸՕ օրենսգրքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովի անդամներն առաջին նիստում ստորագրում են իրենց իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը, համաձայն որի իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն: