ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները։