Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը տեղի կունենա «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ում, հասցե՝ Երևան, Արշակունյաց 2։ Տպագրության մեկնարկը կտրվի մայիսի 30-ին, ժամը 09։00-ից։ 

Ինքնասոսնձնվող դրոշմանիշների տեղամասային կենտրոնների հետ նույնականացված և անհրաժեշտ քանակով տպագրության աշխատանքները տեղի կունենան «ԷՅԷՄ-ՓԻՋԻ ԳՐՈՒՊ» տպարան ՍՊԸ-ում, Երևան, Բագրևանդի 82 հասցեում։ Տպագրության մեկնարկը կլինի մայիսի 30-ին, ժամը 09:00-ին։

Տպագրական աշխատանքների և տեղափոխման ընթացքին հետևել ցանկացողներին խնդրում ենք նախապես տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ տպագրատներում մուտքի թույլտվություն ապահովելու, ինչպես նաև տեղափոխման ժամանակացույցի մասին տեղեկություններ փոխանցելու համար հետևյալ հեռախոսահամարով՝ 010545359 հեռախոսահամարով։