Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Նորայրի Պալյանին փոխանցելու վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին տալու վերաբերյալ: