Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: ԱԺ ընտրությունների համար ձևավորված թվով 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք`  1339-ական,

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 395 -ական,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 274-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացվում են 2021 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը` մինչև ժամը 18.00-ն: