ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր կայացած նիստում լրացում է կատարել  «2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-ա որոշման մեջ՝ քվեարկության ևս մեկ օր սահմանելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ը։

ԿԸՀ մեկ այլ որոշմամբ՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2021 թվականի հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահվել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

ԿԸՀ-ն  նիստի ընթացքում ընդունել է  որոշումներ՝ սահմանելով ընտրությունների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր։ Նախկինում ընդունված ԿԸՀ մի շարք այլ որոշումներ համապատասխանեցվել են ընտրական օրենսգրքի նոր իրավանորմերին։