2023 թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի համայնքում անցկացվելու են ավագանու ընտրություններ:

Մինչև  2022 թվականի դեկտեմբերի 21-ը նշված համայնքում  նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող  մասնավոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները իրենց եթերով պետք է հրապարակեն վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը:

Նշված համայնքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները պետք է ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մինչև  2022 թվականի դեկտեմբերի 26-ը։