Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները մասնակցել են «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկմանը, որը նախաձեռնել է Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը (IFES):

Քննարկման առանցքում քարոզարշավի ֆինանսավորմանը վերաբերող իրավական կարգավորումներն էին: Քննարկմանը ներկա են եղել և իրենց դիրքորոշումն են հայտնելԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, քաղհասարակությաններկայացուցիչներ, կուսակցական գործիչներ, իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ: