ԿԸՀ կազմը 2016-2022թթ.
-
Տիգրան Մուկուչյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ծնվել է 1969թ. փետրվարի 8-ին Երևանում:
Աշխատանքային գործունեություն
1986 թ. ավարտել է Երևանի թիվ 151 միջնակարգ դպրոցը:
1986-1987թթ․ սովորել և ավարտել է Երևանի թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող» բաժինը:
1987-1989թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1995թ-ին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1989-1991թթ. աշխատել է Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանում որպես ֆրեզերագործի աշակերտ, ապա` ֆրեզերագործ:
1991-1993 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությունում որպես էլեկտրամոնտյոր:
1993-1995թթ․ աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ վիճակագիր:
1995-1996թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնում որպես ավագ խորհրդատու:
1996-1997թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում որպես իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար:
1997-1998թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ:
1998թ.(ապրիլ-օգոստոս) զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, այնուհետև` քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:
1996-1998թթ․ հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
1998-2000թթ․ եղել է ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ: Այդ ընթացքում իրականացվեցին ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի առաջին բարեփոխումները և գրանցման ժամկետները կրճատվեցին՝ իրավաբանական անձանց համար հասցվելով 7 օրվա, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ 3 օրվա:
2000-2003թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ: Այդ ընթացքում իրականացվեցին ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որի արդյունքում իրավաբանական անձանց համար գրանցումն իրականացվում էր 5 օրում, իսկ անհատ ձեռնարկատերերինը՝ 2 օրում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման ընթացակարգերը պարզեցվեցին և դյուրինացվեցին:
2003-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2005թ-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը:
2008-2010թթ. եղել է 2008թ-ին ստեղծված ՀՀ վարչական դատարանի առաջին նախագահը:
2010-2011թթ. եղել է 2010թ-ին ստեղծված ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի առաջին նախագահը:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահ:
2015թ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դատական իշխանությունը և դրա իրականացման տեսա-իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
Պարգևներ և կոչումներ
2001թ. ՀՀ արդարադատության նախարարի հրամանով շնորհվել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2017թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Այլ տվյալներ
Հանդիսացել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, 2016թ. ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի, բազմաթիվ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նշակման աշխատանքային խմբերի անդամ: Մի շարք գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների հեղինակ ու համահեղինակ է:
2003-2004թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
2003-2005թթ «Իմ իրավունքը» առաջին իրավա-կրթական հեռուստահաղորդաշարի հիմնադիրներից է՝ հանդիսանալով հաղորդման հեռուստադատավորը: Թողարկվել է 120 հեռուստադատավարություն և Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից երեք տարի անընդմեջ հաղորդաշարը ճանաչվել է Հանրային հեռուստատեսության «Լավագույն հեռուսահաղորդաշար»:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներԱմուսնացած է, ունի չորս երեխա:
-
Լաուրա Գալստյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ծնվել է 1966թ. հունվարի 2-ին Սպիտակում:
1988թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
2008թ. ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1989-1991թթ. աշխատել է ՀՍՀ Պետագրոարդի հանրապետական գլխավոր հաշվողական կենտրոնում որպես ինժեներ-ծրագրավորող:
1991-1995թթ. աշխատել է Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում որպես հաշվապահ:
1995-1997թթ. եղել է «Սփյուռ» ՍՊԸ-ի տնօրենի օգնական:
1998-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում որպես առաջատար մասնագետ, ապա` վարչության պետի օգնական, գլխավոր մասնագետ:
2003-2004թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ:
2004-2006թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը:
2006-2011թթ. զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը:
2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ամուսնացած չէ: -
Արմեն Սմբատյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորում:
1994թ. գերազանցությամբ ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1994 – 1999թթ.` Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում:
2001-2003թթ.` ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա:
2004-2007թթ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական բաժին, իրավագիտության մագիստրոս:
1998-1999թթ. պայմանագրային հիմունքներով աշխատել է ՀՀ բանկային համակարգում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:
2002 -2007թթ. եղել է շինարարական ընկերության փոխտնօրեն:
2004թ.` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գյուղական համայնքների զարգացման միավորում-գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ:
2006-2007թթ. «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջերի պաշտոնը, եղել է Ֆրանսիայում Հայաստանի տարին ազդարարող «Շառլ Ազնավուր և ընկերներ» համերգի գլխավոր մենեջեր:
2007-2010թթ. եղել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ, 2010- 2011թթ` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ:
2010-2011թթ.` ՀՀ աշխատանաքի պետական տեսչության աշխատողների արհեստակցական միության նախագահ:
2007-2011թթ. ` ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ:Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում:Երկու անգամ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի քարտուղար:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար:
Ամուսանացած է, ունի երկու որդի: -
Նունե Հովհաննիսյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
Ծնվել է 1969 թվականի օգոստոսի 4-ին, Երևանում:
1986թ. ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
1988-1994թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1986-1988թթ. աշխատել է Երևանի Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկայում, այնուհետ՝ Երևանի միջքաղաքային հեռախոսային կայանում որպես բանվորուհի:
1988-1990թթ. աշխատել է Գուգարք կոոպերատիվում որպես բանվորուհի:
1990-1993թթ. աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում որպես դատական նիստերի քարտուղար:
1993-1995թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովում որպես գործավար:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի, տեղեկատվական իրավական ապահովման և կոդիֆիկացիոն աշխատանքների ենթաբաժնում որպես վիճակագիր:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական բաժնում որպես խորհրդատու:
1997-1998թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության դատական վերափոխումների իրավական ապահովման բաժնում որպես ավագ խորհրդատու:
1998-2002թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության, քրեական և վարչական օրենսդրության փորձաքննության բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2002-2006թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես իրավաբանական բաժնի պետ:
2006-2014թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես իրավաբանական վարչության պետ:
2004-2005թթ. դասավանդել է Հայ-սլավոնական համալսարանի, իրավաբանական ֆակուլտետում:
2006թ-ից մինչ օրս ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների ուսուցանող է:
2009 թվականից ներկայացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության նիստերին: Դիտորդական առաքելություններ է իրականացրել Հունգարիայում, Ղազախստանում, Ռուսաստանում:
2014թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: -
Սիլվա Մարկոսյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
Ծնվել է 1961թ. հունվարի 25-ին Երևանում:
1979-1985թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ:
1985-1990թթ.` Երևանի Էլեկտրաշարժիչների գործարան, ինժեներ:
1998-2002թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
1998 – 2004թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմում եղել է Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավուքների հարցերի հանձնաժողովի գլխավոր մասնագետ:
2002թ.` Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության ծրագրի օժանդակությամբ դասընթաց` «Համաձայնության հասնելու ուղին», Հարվարդի համալսարան, ԱՄՆ:
2003թ. ` ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, դաասընթաց` ընտրական համակարգերի ուսուցանողների որակավորման «Աջակցություն ժողովրդավարական գործընթացներին Հայաստանում» ընտրություններ 2003թ. ծրագրի շրջանակներում:
2003թ. ` Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, Միջազգային այցելուների ծրագիր Հայաստանի համար, ԱՄՆ:
2006թ.-ից մինչ օրս ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների ուսուցանող է:
2004-2008թթ.` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:
2008թ. հուլիս-2009 թ. օգոստոս` Շենգավիթ համայնքի ղեկավարի տեղակալ:
2007-2011թթ. եղել է ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ:
2009-2011թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ:
2001թ.` միջազգային դիտորդ Բելառուսի նախագահական ընտրություններում:
2003թ.` միջազգային դիտորդ Ուկրաինայի նախագահական ընտրություններում:
2005թ.` ուսուցում Լիտվիայի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում:
2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: -
Գեորգի Մարտիրոսյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
Ծնվել է 1972թ. մայիսի 23-ին Երևանում:
1989թ. ավարտել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցը:
1999 – 2003թթ.` ՌԴ, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտ, իրավագիտության ֆակուլտետ, մասնագետ:
1998 – 2000թթ. ` ՌԴ, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, բակալավր:
1989–1995թթ.` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ, մասնագետ:
1992 – 1994թթ. աշխատել է «Ղարիբյան» ՍՊԸ-ում որպես իրավաբան:
1996 -1998թթ.` «Կահույք» ՍՊԸ-ում, իրավաբան:
1998 – 2001թթ. եղել է «ԷԼԳԱ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն:
2001 - 2004թթ.` «Կամարիս» տեղական ինքնակառավարման համայնքի ղեկավարի իրավախորհրդական:
2004 – 2007թթ.` «Կենտրոն» թաղային համայնք, իրավաբանական վարչություն գլխավոր մասնագետ:
2007 – 2009թթ. զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդականի պաշտոնը:
2010թ. հունվար – ապրիլ` «Փաստաբան Առուստամյան» ՍՊԸ, իրավաբան:
2010 - 2011թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում որպես իրավաբանական բաժնի պետ:
2011թ. ապրիլ- հուլիս` «Իրավական եռանկյուն» ՍՊԸ, իրավաբան:
2000թ.-ից մինչ օրս Փաստաբանների պալատի անդամ է:
2007-2011թթ.` ՀՀ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար:
2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: -
Սեյրան Շահսուվարյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
Ծնվել է 1953թ. օգոստոսի 13-ին Երևանում:
1974 թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը և որակավորվել Մոսկվայում:
1975-1976թթ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1978 թ. ավարտել է հեռուստառադիոպետկոմի բարձրագույն ռեժիսորական դասընթացները:
1984թ. ավարտել է ՀԿԿ Կենտկոմի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի էսթետիկայի բաժինը:
1970-1993թթ աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի հեռուստաֆիլմերի <<Երևան>> ստուդիայում, որպես ռեժիսորի ասիստենտ, ռեժիսոր, արտադրության պետ:
1993թ զինվորագրվել է ազգային բանակին, նախ որպես ՀՀ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի, ապա լրատվության վարչության պետ:
1997թ գործուղվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն, աշխատելով որպես ՀՀ պետական հեռուստատեսություն տնօրենի տեղակալ,
1998թ կատարել է նաև <<Նորք>> պետական հեռուստատեսության տնօրենի պարտականությունները,
1999թ կատարել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատակչության վարչության պետի տեղակալի պարտականությունները:
2001-2011թթ վերադարձել է ծառայության ՀՀ զինված ուժեր և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ապա ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ:
2011թ զորացրվել է և ուղարկվել պահեստազոր, զինվորական կոչումը գնդապետ: ՀՀ զիված ուժերում ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ <<Մարտական ծառայության>> մեդալներով ու բազմաթիվ գերատեսչական մեդալներով և հուշամեդալներով:
2015թ հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
ՀՀ ժուռնալիստների և կինոմատոգրաֆիստների միությունների անդամ է:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք որդի: