Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության մուտքագրողի մրցույթ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ
|
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության մուտքագրողի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 42-26.2-Մ6-2) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 1430-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գ․ Քոչար 21Ա)։ Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։ Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։ Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն։ Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի (ծածկագիր՝ 42-26.2-Մ6-2) էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Աշխատավայրի հասցեն է՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողով: Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին՝ 010-54-52-47 հեռախոսահամարով, կամ ուղարկել հաղորդագրություն BalayanG@elections.am Էլեկտրոնային փոստի հասցեին: 19 նոյեմբերի 2025թ.
|