Իրավաբանական վարչության մուտքագրողի մրցույթ


  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ իրավաբանական վարչության մուտքագրողի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 42-26.1-Մ6-7) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 1100-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, ԳՔոչար 21Ա

          Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  • անձնագիր (ՀԾ համարանիշ) կամ նույնականացման քարտ
  • կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք։

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի (ծածկագիր՝ 42-26.1-Մ6-7) էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աշխատավայրի հասցեն է՝ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողով:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին՝ 010-54-52-47 հեռախոսահամարով, կամ ուղարկել հաղորդագրություն BalayanG@elections.am Էլեկտրոնային փոստի հասցեին:

 19 նոյեմբերի 2025թ.