Հաճախակի տրվող հարցեր


  •  
    Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
    Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք վերապահվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին,
    check.png (208×192)որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
    check.png (208×192) որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ,
    check.png (208×192) որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը,
    check.png (208×192) որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ՝ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,
    check.png (208×192) որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին),
    check.png (208×192) որոնք չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն,
    check.png (208×192) որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։
  •  
    ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ
    Քայլ 1․ Հավատարմագրման դիմումը և կից փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետ՝ ԿԸՀ) ներկայացնելու համար պետք է ներկայացնել դիմում օգտահաշիվ ստանալու վերաբերյալ: Օգտահաշիվ ստանալու դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
    Քայլ 2. Օգտահաշիվ ստանալուց հետո պետք է Համակարգում մուտքագրել հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկը (համատեղ դիտորդության դեպքում՝ դիտորդների համատեղ ցանկը): Համակարգում մուտքագրվում են դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալները և լրացվում են հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
    Քայլ 3․ Հավատարմագրման ներկայացվող դիտորդների տվյալները Համակարգ մուտքագրելուց հետո ԿԸՀ է ներկայացվում հավատարմագրման վերաբերյալ դիմումը։ Հավատարմագրման դիմումները կարող են ներկայացվել ոչ ուշ, քան թեկնածուների կամ կուսակցությունների ցուցակների գրանցման վերջնաժամկետը՝ 2026 թվականի մայիսի 3-ը։
    Հավատարմագրման դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
  •  
    ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Այո։ Դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Առանց էլեկտրոնային ստորագրության դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում։ Որևէ այլ եղանակով ներկայացված դիմումները չեն համարվում սահմանված կարգով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:
  •  
    Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ
    1) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),
    2) կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ նշվում է սերիա, համար, նույնականացման քարտի դեպքում՝ համար),
    3) դիտորդների վարքագծի կանոնները, որոնք հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում,
    4) համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու մասին փաստաթուղթը (գրություն, հուշագիր և այլն), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանման մասին և ստորագրված լինի կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) կողմից,
    5) Պարտավորագիր` ընտրություններին դիտորդների հավատարմագրմանն Ընտրական օրենսգրքով ներկայացվող պահանջները բավարարելու և դրանց վերաբերյալ իրազեկումն ապահովելու մասին,
    6) հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում հրապարակված վերջին տարեկան հաշվետվության պատճենը: Հավատարմագրման դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են PDF տարբերակով։
  •  
    Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՕԳՏԱՀԱՇՎՈՎ
    մուտքագրել հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկը (համատեղ դիտորդության դեպքում՝ դիտորդների համատեղ ցանկը),
    - ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել դիտորդներին տրվող վկայականները,
    - փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված դիտորդների ցանկում.
       մինչև 2026թ․ հունիսի 4-ը, եթե հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի տվյալնեով,
       մինչև 2026թ. մայիսի 23-ը, եթե հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի տվյալներով:
    Կազմակերպություններին տրամադրված օգտահաշվով հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ՝ մինչև 2026թ․ հունիսի 4-ը։
  •  
    ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻԱՍԻՆ
    Այո։ Մի քանի կազմակերպություն կարող է հանդես գալ համատեղ դիտորդական առաքելությամբ՝
      մեկ միասնական անվան ներքո,
      համատեղ դիմումով,
      դիտորդների միասնական ցանկով։