Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցելու դիմումներ:
Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական իրավունք ունեցող անձինք` անձամբ ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:
Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am)։
Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումում նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:
Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29, օգտահաշիվ ստանալու դիմումի ձևը՝ այստեղ)։
Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձը հաuտատող փաuտաթղթի առկայության դեպքում:
Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29։