Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 8.1-րդ մասով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս/թ հոկտեմբերի 20-ից մեկնարկում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման անցկացման առաջին փուլը։ Այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս/թ սեպտեմբերի 16-ին ընդունված 53-Ա որոշմամբ ձևավորել է ատեստավորման հանձնաժողով։

Ատեստավորման առաջին փուլի մեկնարկի ժամանակացույցը և ատեստավորման հարցաշարը, ինչպես նաև մասնակցի տեղեկատվական թերթիկը տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։