Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ուժի մեջ է մտել ս. թ. հունվարի 1-ից՝ համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի։

Վերոգրյալով պայմանավորված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ընդունել է «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների և այցելուների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին» N 3-Ն և «Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման և անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթի ձևը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը սահմանելու մասին»  N 7-Ն նորմատիվ որոշումները, ուստի՝ դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման նոր կարգին, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերին և Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://www.elections.am/PageFor/Accreditation ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։

2022թ․ -ի  մարտի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդներ կամ քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ հավատարմագրելու  համար փաստաթղթեր ուղարկելու վերջնաժամկետն է ս. թ. մարտի 17-ը։